Hyundai Heavy Industries(Հարավային Կորեա)

hyundai

«Հյունդայ Հեվի Ինդսթրիս»-ը կորեական կազմակերպություն է, որը դարձել է կորեական տնտեսական հրաշքի հոմանիշը: Տվյալ պահին աշխարհի ամենախոշոր նավաշինարանի տերն է: Ամբողջ աշխարհում հուսալի գործընկերոջ համբավն իրավամբ պատկանում է «Հյունդայ Հեվի Ինդսթրիս» կազմակերպությանը: Ընկերության կողմից արտադրվող էներգետիկ սարքավորումները` բարձր և ցածր լարման տրանսֆորմատորները, ավտոմատ անջատիչները, բաշխիչ սարքերը, հաճախականության փոխակերպիչները, մարմնավորում են համալիր ղեկավարման և մշտադիտարկման համակարգերի ոլորտի առաջընթաց/առաջատար/գլխավոր մշակումները: Ձեռնարկություններում «Հյունդայ Հեվի Ինդսթրիս» մակնիշի էներգետիկ սարքավորումների երկարամյա օգտագործումը հուսալիության ու բարձր որակի լավագույն հաստատումն է: Էներգահամակարգերի տարեկան վաճառքի ծավալը գերազանցում է երկու միլիարդը: Ընկերությունն ունի ավելի քան 27 հազար աշխատակիցներ:
Տարբեր երկրներում նշանակալի աշխատանքային փորձը, տարատեսակ պահանջներին համապատասխանությունը, արտադրանքի մեծ տեսականին ու բարձր որակը, ինչպես նաև աշխատանքում պատասխանատվությունն ու ճշտապահությունը թույլ են տալիս «Հյունդայ Հեվի Ինդսթրիս» ընկերությանը առաջատար դիրքեր գրավել շուկայում:

Եթե դուք ունեք հարցեր գրեք մեզ