Մեր մասին

“Ալֆա Սիստեմ Թեքնոլոջիս” ընկերությունը հիմնադրվել է 2007թ “Հատուկէլեկտրամոնտաժ” ԲԲԸ-ի հիմնադիրների կողմից: Այն առաջարկում է նորագույն լուծումներ էլեկտրամատակարարման բնագավառում: “Հատուկէլեկտրամոնտաժ” ԲԲԸ-ն հանդիսանում է Երևանի մոնտաժային առաջին ընկերության իրավական հետնորդը, որը հիմնադրվել է 1965թ-ին “Արմէլեկտրոմոնտաժ” տրեստի հիման վրա, որն էլ մտնում էր նախկին ԽՍՀՄ Մինմոնտաժ-ի կազմի մեջ:
Այսօր “Ալֆա Սիստեմ Թեքնոլոջիս”-ը դինամիկ զարգացող ինժեներային կազմակերպություն է, որը հանդիսանում է էլեկտրատեխնիկական սարքավորումներ ներկրող առաջատար կազմակերպություններից մեկը Հայաստանում:
Ընկերության հիմնական խնդիրներն էին ամբողջ աշխարհով ճանաչված Cummins (Միացյալ Թագավորություններ),Himoinsa (Իսպանիա),Cellpack AG (Գերմանիա),KOPOS KOLIN (Չեխիա),Hyundai Heavy Industries (Հարավային Կորեա), Liban Cables (Լիբանան), Onis Visa (Իտալիա), TMC TRANSFORMERS (Իտալիա), ДКС (Ռուսաստան), SOCOMEC UPS (Ֆրանսիա), Interkabеl Kiev- SKB-Group (Ուկրաինա),Feman (Սերբիա), Eaton (ԱՄՆ),SOCOMEC (Ֆրանսիա),Simon Electric (Իսպանիա) ընկերությունների հետ համագործակցության ստեղծումն ու գործունեության հետագա ընդլայնումը ` դրանով իսկ հնարավոր դարձնելով մալուխային, Էլեկտրական, Էլեկտրամոնտաժային սարքավորումների առաքումը Հայաստան, ինչպես նաև կատարելով էլեկտրոմոնտաժային աշխատանքներ:
Մեր ընկերության հիմնական գործունեությունն է էլեկտրական սարքավորումների նախագծումը, մատակարարումն ու մոնտաժը: Մեր ընկերությունում աշխատում են բացառապես բարձր որակավորում ունեցող գրագետ ինժեներներ:
Մենք ուշադրությամբ հետևում ենք համշխարհային միտումներին էլեկտրական սարքավորումների, ավտոմատիզացիայի բնագավառում և արագ արձագանքում ենք շուկայի պահանջներին: Մեր ծառայությւնների որակը ըստ արժանվույն գնահատվել է մեր գործընկերների կողմից , որի մասին վկայում է մեր երկարատև համագործակցությունը:
Մենք գիտակցում ենք, որ մեր կազմակերպության հաջողության գրավականը մեր գործընկերների հաջող բիզնեսն է: Ահա թե ինչու մեր ընկերության համար գլխավր խնդիրն է խնդիրն է առավելագույնս բավարարել մեր գործընկերների պահանջները` առաջարկելով նորագույն լուծումներ, որակյալ սարքավորումներ և ծառայություններ: